A
A
Կարեն Նազարյանը նշանակվել է Վատիկանում ՀՀ դեսպան
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Նազարյանին Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան) նշանակելու մասին: