Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՃՏՊ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհեր

Կարևոր լուրեր Պաշտոնական
001-51

Դեկտեմբերի 28-ին, ժամը 12:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսին. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ: «Արմենիա» ՀԲԿ-ից ստացված տեղեկության համաձայն ՃՏՊ-ի հետևանքով կան երկու զոհ և հինգ տուժած, տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության:   Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել են գազի բալոնների փականները և սահմանազատել են տարածքը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: