Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայերը նախընտրում են ամանորյա էժան ուղղությունները

Հասարակություն
amanor

Տարեցտարի փոխվում է Ամանորը տանը դիմավորելու ավանդույթը։ Բազմաթիվ հայեր այսօր նախընտրում են տոնն անցկացնել Հայաստանի սահմաններից դուրս։  Նրանցից շատերի համար Ամանորը արտերկրում դիմավորելն ավելի մատչելի է։ «Ա1+»-ը  փորձեց զբոսաշրջային ընկերություններից ճշտել, թե գալիք 2019թ.-ը հայերը, որ երկրներում են նախընտրում դիմավորել: «Հիմնականում նախընտրում են Վրաստանն ու Եգիպտոսը, քանի որ այս փաթեթներն ավելի մատչելի են: Վրաստան կարելի է գնալ նույնիսկ 235 դոլարով»,-ասում է Տուրօպերատորներից մեկի աշխատակիցը: Հարցված զբոսաշրջային ընկերություններից հաղորդեցին, որ հիմնականում հայերը նախընտրում են  Ամանորն արտասահմանում անցկացնել ընտանիքով, սակայն այս տարի միայնակ մեկնողների թիվն ավելացել է: Տուրօպերատորների խոսքով,  նախորդ տարիների  համեմատ Ամանորն արտասահմանում անցկացնեղների քանակը էապես չի փոխվել: