Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում ժամանակավորապես կլինի միայն հրատապ ինֆորմացիան (տեսանյութ)

Պաշտոնական
usa-ambasy

ԱՄՆ կառավարության հարկադիր պարապուրդը կարող է անդրադառնալ նաև դեսպանատների աշխատանքի վրա։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջը գրում է. ԱՄՆ կառավարության ֆինանսավորման ժամանակավոր դադարեցման հետ կապված հայտնում ենք, որ այս պահին Միացյալ Նահանգները և արտերկրում ԱՄՆ դեսպանատներն ու հյուպատոսարանները շարունակում է անձնագրային ու վիզային ծառայությունների մատուցումը հերթագրված քաղաքացիներին, սակայն իրավիճակը կարող է ցանկացած պահի փոխվել: Նաև տեղեկացնում ենք, որ քանի դեռ ԱՄՆ կառավարությունը չի վերադարձել բնականոն գործունեության, այս էջում հրատապ տեղեկություններից զատ այլ հրապարակումներ չեն լինի: Մեր ծառայությունների և աշխատանքային կարգավիճակի մասին տեղեկությունների համար այցելեք travel.state.gov.