Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-ն կրճատեց Անդրեյ Տալալաեւի որակազրկումը

Սպորտ
sport-pyunik-21.12.-1

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կրճատել է Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւի որակազրկման ժամկետը: Այսօր լրագրողների հետ հանդիպաման ժամանակ հայտնեց ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը: ՀՖՖ վերաքննիչ կոմիտեի որոշմամբ Անդրեյ Տալալաեւը բաց կթողնի Հայաստանի առաջնության 5 հանդիպում՝ նախկին 15-ի փոխարեն: Հիշեցնենք, որ ՀՖՖ կարգապահական կոմիտեն, մինչ այդ, ռուսաստանցի մասնագետին՝ մրցավարին հայհոյելու համար որակազրկել էր մինչեւ մրցաշրջանի ավարտը: