Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանն ընդունել է «Արցախէներգո»-ի աշխատակիցներին

Պաշտոնական
Bako

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին ընդունել է «Արցախէներգո» ընկերության մի խումբ աշխատակիցների՝ գործադիր տնօրեն Անդրանիկ Խաչատրյանի գլխավորությամբ: Քննարկվել են ընկերության գործունեությանը, առկա խնդիրներին եւ ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ էներգետիկայի ոլորտը մեր տնտեսության ռազմավարական ուղղություններից մեկն է, եւ պետությունը այսուհետ եւս հատուկ ուշադրություն է դարձնելու ոլորտի զարգացմանը: Բակո Սահակյանը շնորհավորել է ներկաներին մասնագիտական օրվա եւ գալիք Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով նրանց հաջողություններ: Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ