Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրային ռադիոյի տնօրենը հրաժարական է տվել

Հասարակություն
mark

Այսօր առավոտյան Հանրային ռադիոյի՝ գործադուլ անող աշխատակիցները հանդիպել էին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանին և հրաժարականի պահանջ ներկայացրել։ Գրիգորյանը խնդրել էր, որ իրեն մինչև 16։30-ը ժամանակ տան, որից հետո ինքը կտեղեկացնի վճռի մասին։  Ժամկետի ավարտին Մարկ Գիրգորյանը հայտնել է իր հրաժարականի մասին։ Մարկ Գրիգորյանը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին աշխատանքից ազատվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ռադիոյի փոխտնօրեն Երվանդ Պողոսյանը։