Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռադիո Վան»-ի ձայնը նոր տաղավարից (տեսանյութ)

Հասարակություն
yFcqn7Yi0tw

«Ռադիո Վան»-ը այսօր տոնում է հիմնադրման 20 ամյակը: Այս առիթով «Ռադիո Վան»-ի ունկնդիրներին անակնկալ էր սպասվում. նոր համերգային սրահ, որտեղ ելույթ կունենան հայտնի ու անհայտ արտիստներ՝ կենդանի հնչողությամբ: «Նոր դար եւ շրջան է սկսվում «Ռադիո Վանի» համար»,-ասում է ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արևշատյանը եւ հավելում՝ նման տաղավար ունենալը թանկ հաճույք է, այստեղ հաշվարկված է յուրաքանչյուր դետալ: «Մեծ գումարներ են պետք այսպիսի տաղավար ունենալու համար, մենք այս ամենն արել ենք մեր միջոցներով, մենք հովանավորներ չունենք»,-ասում է նա:   Մանրամասները՝ տեսանյութում: