Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի պատանի վոլեյբոլիստները պարտվեցին ռուսներին

Սպորտ
sport-volejbol-1

Երեւանի Հայ-Սլավոնական համալսարանի մարզադահլիճում մեկնարկած Արեւելաեվրոպական երկրների վոլեյբոլի Մ15 տարեկան տղաների առաջնությունում Հայաստանի հավաքականն առայժմ անհաջող է հանդես գալիս: Ինչպես հայտնում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր թիմն միեւնույն 0.3 հաշվով պարտվել է Լատվիային ու Ռուսաստանին: Նույն, Ա խմբում հանդես եկող Բելառուսի ընտրանին, հաղթել է Լիտվային ու Լատվիային: Վաղը մեր վոլեյբոլիստները կհանդիպեն հենց բելառուսցիների հետ: Նշենք, որ առաջնությանը մասնակցում են ինը երկրներ: Ա խմբում ընդգրկվել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Լատվիայի եւ Լիտվայի հավաքականները: Բ խումբը ձեւավորել են Ուկրաինայի, Էստոնիայի, Վրաստանի եւ Լեհաստանի թիմերը: Խմբերում առաջին տեղերը գրաված հավաքականները կվիճարկեն չեմպիոնի կոչումը, իսկ մնացած տեղերում գրաված թիմերը կպայքարեն համապատասխանաբար 3-րդ, 5-րդ եւ 7-րդ տեղերի համար: Ժամանակից շուտ պայքարից դուրս կմնա միայն Ա խմբում 5-րդ տեղը գրաված հավաքականը: Դեկտեմբերի 15-ից ամեն օր կանցկացվի 4-ական հանդիպում, ժամը 10-ին, 12-ին, 15-ին եւ 17-ին: