Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանտ Մելքումյանը Լոնդոնի մրցաշարում կրկին ոչ-ոքի խաղաց

Սպորտ
a1chess-hrant

Լոնդոնում անցկացվող շախմատի ՖԻԴԵ-ի բաց առաջնությունում կայացան 5-րդ տուրի հանդիպումները: Մրցաշարի ֆավորիտը համարվող Հրանտ Մելքումյանը երկրորդ անգամ անընդմեջ ոչ-ոքի ավարտեց իր պարտիան՝ հաշտություն կնքելով անգլիացի գրոսմայստեր Մարկ Հիբդենի հետ: Մեր շախմատիստը վաստակած 4 միավոր արդեն ետ է մնում վեց մասնակիցներից: Այսօր կայանալիք 6-րդ տուրում նա սպիտակներով հանդիպելու է լեհ միջազգային վարպետ Պիոտր Պիեսիկի հետ: Մեր մյուս շախմատիստը՝ Դավիթ Միրզոյանը, այս տուրում հաղթեց անգլիացի Օսկար Պոլակին, վստակեց 3,5 միավոր եւ բարձրացավ 34-րդ հորիզոնական: Իսկ ահա Հայաստանը ներկայացնող շախմատիստուհի Սիրանուշ Ղուկասյանը ոչ-ոքի խաղաց շվեյցարացի Մարսել մարենտինիի հետ եւ այժմ 3 միավորով ընթանում է 65-րդ տեղում: