A
A
Լարսը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն