Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԸՀ-ն պարզաբանում է. տեսագրությունների համար դիմել «ՅՈՒՔՈՄ»

Պաշտոնական
e1abc7db35c50d2207e1a3185d31771e

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  պարզաբանում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 11.1-րդ մասի համաձայն՝ ընտրական տեղամասում իրականացված տեսանկարահանված նյութերից պատճեններ տրամադրվում են ընտրական հանձնաժողովներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններին՝ պատճենահանման ինքնարժեքի վճարման պայմանով: Դիմումը պետք է ներկայացվի գրավոր՝ մասնագիտացված կազմակերպության անունով՝ «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվություն ընկերություն, հասցեն ք. Երևան, Սայաթ-Նովա 40/1: Դիմում կարող է ներկայացվել մինչև Ազգային ժողով ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը՝ 22.12.2018թ., իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչև սահմանադրական դատարանի որոշում ընդունելը: Նման դիմում ներկայացնելու դեպքում դիմումը պետք է ներառի այն ընտրական տեղամասի համարը, որի տեսանկարահանված նյութերից պահանջվում է պատճենը: Դիմումի հետ պետք է ներկայացվի նաև մասնագիտացված կազմակերպության կողմից սահմանված պահանջները բավարարող էլեկտրոնային կրիչ:   ԿԸՀ մամուլի ծառայություն