Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաղրամյան պողոտայի առաջին փակուղին անվանակոչվեց Ռաֆայել Լեմկինի անվամբ (տեսանյութ)

Հասարակություն
lemkin

«Ցեղասպանություն» տերմինի հեղինակ, ազգությամբ լեհ Լեմկինը մարդկության պատմության մեջ իր ուրույն տեղն ունի: 1948 թվականի դեկտեմբերի 9-ին Միացյալ ազգերի կազմակերպությունն ընդունեց ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան, առ այսօր կոնվենցիան ստորագրել է 149 երկիր: Երևանի ավագանին փողոցն անվանակոչելու մասին որոշումն ընդունել էր անցած ամիս, «ԼՈւՅՍ» դաշինքի անդամները ձեռնպահ էին քվեարկել, նրանց խոսքով կարելի էր լեհ գործչի անունով մեկ այլ փողոց անվանակոչել, այլ ոչ փակուղի, իսկ ինչ կասի Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանն այս մասով. «Ինձ թվում է շատ ճիշտ ու գեղեցիկ վայր է ընտրվել , քաղաքի սրտում է և այստեղ շատ զբոսաշրջիկներ կան»,- նշում է նա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգին, որը վերջին երկու օրերին Երևանում մասնակցում էր «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» երրորդ համաժողովին ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնում քաղաքապետին և առհասարակ հայ ժողովրդին. «Մենք երբեք չենք մոռանա հայ ժողովրդի մեծ ավանդը ցեղասպանությունների կանխարգելման գործում»,- նշում է Ադամա Դիենգին: Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը. «Հատկանշական է, որ Լեմկինի անվամբ փողոց է անվանակոչվում Հայաստանում, հայ ժողովուրդը շատ լավ ծանոթ է ցեղասպանության արհավիրքին, սակայն հայերն իրենց մեջ ուժ գտան այդ ամենը հաղթահարելու համար»,- ասում է նա: Ի դեպ, սա Ռաֆայել Լեմկինի անվամբ երկրորդ փողոցն է աշխարհում, մինչ այս, նրա անունով փողոց է անվանակոչվել Նիդեռլանդներում: [caption id="attachment_1653642" align="alignnone" width="700"] Street naming ceremony after the legendary author of the term 'Genocide' Raphael Lemkin took place in Yerevan, Armenia[/caption]