Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում ռուս զինծառայող է ձերբակալվել

Հասարակություն
unnamed-39-1

Դեկտեմբերի 2-ին, Գյումրիի «Սլաբոդկա» կոչվող թաղամասում 57-ամյա կնոջ սպանության գործով ռուս զինծառայող է ձերբակալվել, այդ մասին «Ա1+»ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: Այլ մանրամասներ պարզել չհաջողվեց: Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի, կնոջը դաժանաբար ծեծի էր ենթարկել ռուս զինծառայողը, երբ կինը վաղ առավոտյան դուրս էր եկել աշխատանքի: Ստացած վնասվածքներից կինը մահացել էր: Նա  հավաքարար էր, հաշվառված էր Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնում: Այս տեղեկատվությունից անմիջապես հետո հայտարարություն էր տարածել Ռուսաստանի   դեսպանատունը, նշելով՝ լուրը չստուգված է և չհաստատված: «Նման անպատասխանատու վարքագիծը, հատկապես ընտրությունների այս ոչ դյուրին շրջանում, ձեռնտու է այն ուժերին, որոնք  ցանկանում են սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա ռազմավարական և ավանդական բարեկամական հարաբերություններում»,- նշված  էր հաղորդագրության մեջ։