Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրն է

Կարևոր լուրեր Հասարակություն
exern2

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի որոշմամբ դեկտեմբերի 9-ը նշվում է որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օր։ ՄԱԿ-ում բանաձևն ընդունվել է 2015-ի սեպտեմբերին՝ Հայաստանի առաջարկությամբ։ Օրվա ընտրությունը պատահական չէ։ 1948 թ. հենց դեկտեմբերի 9-ին է ՄԱԿ ԳՎ-ում ընդունվել «Ցեղասպանություն հանցագործության դատապարտման և կանխարգելման մասին» հռչակագիրը։ Այդ հռչակագիրն ընդունվել է մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների մասին հռչակագրի ընդունման նախորդ օրը։