Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԿՀ-ներում հարգանքի տուրք մատուցեցին երկրաշարժի զոհերի հիշատակին

Պաշտոնական

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ՀՀ ԱՆ քրեակատարողական բոլոր հիմնարկների աշխատակիցները՝ պետերի գլխավորությամբ, ինչպես նաև ազատազրկված անձինք մոմավառությամբ և ծաղիկներ խոնարհելով իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 1988թ. երկրաշարժի տասնյակ հազարավոր անմեղ զոհերի հիշատակին: «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հոգևոր հովիվ Տեր Լևոն Քահանա Հովհաննիսյանը և Լմբատավանքի քահանա Տեր Եղիշ Նազարյանը կատարեցին հոգեհանգստի արարողություն, իսկ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների ու կալանավորված անձանց մասնակցությամբ  կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված երկրաշարժի 30-րդ տարելիցին, որի ավարտին հիմնարկի կրոնական անկյունում՝ խաչքարի մոտ, հոգևոր հովիվ Տեր Արսեն քահանա Համբարձումյանի գլխավորությամբ ներկաները խնկարկեցին ի հիշատակ զոհերի:     ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին