Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի (տեսանյութ)
Դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ՝ Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ պաշտպանական կողմի բերած բողոքների վերաբերյալ որոշումը: Բողոքը մերժվեց։ «Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ, մենք բողոքարկելու ենք: Ըստ դատարանի` Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանավորվի: Մեր բոլոր միջնորդությունները մերժվել են, կալանավորումն է ընտրվել որպես խափանման միջոց, որոշման հիման վրա կալանավորվելու է: Կարճ ասած՝ բողոքարկելու ենք բոլոր հնարավոր ատյաններ՝ բոլոր հնարավոր եղանականերով. Սա աննախադեպ որոշում էր ինձ համար, այս որոշումը կայացված է եղել ճնշումների տակ: Ճնշումն այն է, ինչը դուք տեսել եւ լսել եք հեռուստացույցներով»,-ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Քոչարյանի մյուս պաշտպան Ռուբեն Սահակյանն էլ նշեց, որ իրենք դիմելու են Եվրոպական դատարան. Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը ներկա էր նիստին, դատապաշտպանները ոչ մի բան չասացին: Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ բավարարվել էր պաշտպանների ներկայացրած բողոքները` հիմք ընդունելով, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է: Այս որոշումը բողոքարկվել էր ինչպես Գլխավոր դատախազի, այնպես էլ պաշտպանական թիմի կողմից: Նոյեմբերի 15֊-ին Վճռաբեկ դատարանը որոշել է մասնակի բավարարել Գլխավոր դատախազի բողոքը և գործն ուղարկել Վերաքննիչ դատարան նոր քննության։ Վերաքննիչ քրեական դատարանում բողոքի քննությունն ընթացել է 5 օր և դեկտեմբերի 4-֊ին դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: