Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատախազությունն ապատեղեկատվություն է տարածում. Հրանտ Անանյան

Հասարակություն
nkar-asulis

«Անի» բաց բաժնետիրական ընկերության  գլխավոր տնօրեն Գևորգ Մանուկյանը դիմել է կառավարությանը, որպեսզի Ամասիայի ջրանցքն անհատույց տրամադրվի իրեն։ Պայմանով, որ պարտավոր են  կատարել 400 մլն դրամի ներդրում։  Բայց կառավարությունը  պատասխանել է, որ պետք է ներդրումները կազմեն 540 մլն դրամ։ Ըստ Գևորգ Մանուկյանի՝ կառավարությունը անհիմն պայմաններ է դրել իրենց առջև։ «Մեզ հնարավորություն չի տրվում ջրանցքը  ո՛չ օտարելու, ո՛չ գրավադրելու։ Միաժամանակ, եթե հանկարծ ինչ-ինչ պատճառներով հրաժարվենք ջրանցքից, ապա մեր կատարած ներդրումներով հանդերձ  պետք է վերադարձնենք պետությանը»։ Մանուկյանին մտահոգում է նաև այն, որ եթե կառավարությունը որոշի, որ  ՀԷԿ-ը այլևս չի շահագործվի, ապա նորից իրենց կատարած ներդրումներով հանդերձ պետք է այն վերադարձվի պետությանը։ Այժմ քրեական գործ է հարուցվել, ըստ որի պետությանը վնաս է պատճառվել։ «Անի» բաց բաժնետիրական  ընկերության փաստաբան Հրանտ Անանյանն էլ տեղեկացրեց, որ դատախազությունը տեղեկատվություն է տարածել,  ըստ որի՝ պետական սեփականություն հանդիսացող ջրանցքը վաճառվել է ընդամնեը 30 մլն դրամով, մինչդեռ դրա գինը 244 միլիոն դրամ է։ «Հասարակությանը ինֆորմացիա է տրամդրվել, որը ամբողջական չի։ Ինչու՞, որովհետև տվյալ տարածած հաղորդագրության մեջ որևէ նշում չկա, որ բացի նրանից, որ 30 մլն դրամով է օտարվել ջրանցքը, նաև նախկին կառավարությունը պարտականություն է դրել «Անի»  ԲԲ ընկերության վրա, որ 15 տարվա մեջ 540 միլիոնի վերանորոգման աշխատանքներ իրականացվի  ջրանցքի վրա, այսինքն՝ գնորդը փաստացի ծախսում է 570 մլն դրամ»։  Ըստ փաստաբանի՝ ընկերությունը ջրանցքը վերանորոգելու պարտավորություն չպետք է ունենար։ Հրանտ Անանյանը նշեց՝ թեև փաստաթղթի վրա գրված է օտարում, սակայն իրականում այն այլ գործառույթով է աշխատում։ «Անի»  ԲԲԸ-ին տվյալ ՀԷԿ-ը տրամադրվել է ընդամենը տիրապետման և օգտագործման իրավազորությամբ»։ Ըստ փաստաբանի՝ քրեական գործի հարուցումը անհիմն է եղել։ «Մենք կարծում էինք, որ քննություն կկատարեն, կհամոզվեն, որ խնդիր  չկա ու վերջ, բայց հետո, որ տեղեկատվություն է  տարածվում, մեր համար անհասկանալի է»։ Ի դեպ, ջրանցքի համար Գևորգ Մանուկյանը արդեն ներդրել է 100 մլն դրամ և շարունակվում է գործընթացը։ Այժմ կատարվում է նախաքննություն, պարզելու համար պետությունը վնաս կրե՞լ է, թե՞ ոչ։