Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանի «Փյունիկը» հրաժարվեց երեք խաղացողներից

Սպորտ
sport-pyunik

Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլի ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը միանգամից երեք ֆուտբոլիստների հետ: Նրանք են պաշտպան Եգոր Տարականովը, կիսապաշտպան Դենիս Վոյնովը եւ հարձակվող Ռուսլան Կորյանը։ Առաջինը ընդհանրապես ոչ մի խաղ չի անցկացրել թիմի կազմում, իսկ մյուս երկուսը հանդես են եկել ընդհատումներով: Հավելենք, որ «Փյունիկը» Հայաստանի ընթացիկ առաջնությունում անցկացրած 17 խաղում վաստակել է 27 միավոր եւ առայժմ զբաղեցնում է 3-րդ տեղը: