A
A
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Լուկա Մոդրիչն է (տեսանյութ)
Խորվաթիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը 2018թ արդյունքներով ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ եւ արժանացել «Ոսկե գնդակ» մրցանակի: «Ֆրանս Ֆուտբոլ» շաբաթահանդեսի հարցման արդյունքներով նա վաստակել է 753 միավոր: Երկրորդ տեղը գրավել է «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն՝ 476 միավոր: Լավագույն եռյակը եզրափակել է Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող, աշխարհի չեմպիոն Անտուան Գրիզմանը՝ 414 միավոր: «Ֆրանս Ֆուտբոլն» առաջին անգամ որոշել է նաեւ տարվա լավագույն երիտասարդ եւ կին ֆուտբոլիստին: Այդ մրցանակներին արժանացել են համապատասխանաբար «ՊՍԺ»-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն եւ ֆրանսիական «Լիոնի» ֆուտբոլիստուհի, նորվեգացի Ադա Հեգերբերգը: