Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այրվել է անասնագոմ, սատկել է 10 խոշոր եղջերավոր կենդանի և 1 ավանակ (տեսանյութ)

Պաշտոնական
Untitled-4

Դեկտեմբերի 3-ին, ժամը 13:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ահնիձոր գյուղի վերին հատվածում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գիշերը Ահնիձոր գյուղին հարակից «Ժանդառլու» կոչվող հանդամասում գտնվող անասնագոմում հրդեհ է բռնկվել, որը շարունակում է ծխալ: Հրդեհը մարվել է ժամը 18:10-ին: Այրվել են անասնագոմը՝ ամբողջությամբ, ներսում կուտակած անասնակեր (մոտ 30տ), սատկել են 10 խոշոր եղջերավոր անասուն և 1 ավանակ: Փրկարարներն իրականացրել են քանդման և հովացման աշխատանքներ: