Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միքայել Միքայելյանը լավագույնն է երիտասարդների պայքարում

Սպորտ
sport-dahuk

Ֆինլանդիայի Ռուկա քաղաքում կայացած դահուկավազքի միջազգային մրցաշարում հաջող հանդես եկավ Հայաստանի դահուկորդ Միքայել Միքայելյանը: Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային-օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, ազատ ոճի 15 կմ  մրցատարածությունում մեր 19-ամյա մարզիկը երիտասարդների պայքարում գրավել է առաջին  տեղը: Ընդհանուր հաշվարկում նա 80 մարզիկների մեջ եզրափակել է հրաշալի յոթնյակը՝ վաստակելով 70,94 վարկանիշային միավոր։ Մրցավազքին մասնակցած Թադեւոս Պողոսյանը զբաղեցրել է 21-րդ, Արման Մատինյանը՝ 63-րդ տեղը: Կանանց մրցումներում Կատյա Գալստյանը, ազատ ոճի 10 կմ մրցատարածությունում, 45 մասնակիցների պայքարում ցույց է տվել 17-րդ արդյունքը։ Մեր մարզիկները մինչեւ տարեվերջ կմասնակցեն  Ֆինլանդիայում անցկացվող եւս երկու միջազգային մրցաշարերի: