Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժամանակին ուսուցիչները հանրահավաքներին մասնակցելու պարտավորություն են ունեցել (տեսանյութ)

Հասարակություն
Helsinkyan-nkar-1

Հայաստանի  Հելսինկյան կոմիտեն  ուսումնասիրել է Հանրակրթական դպրոցներում ուսուցիչների աշխատանքի իրավունքները։  Հետազատությունն արվել է 2017 թ.  հոկտեմբերից մինչեւ 2018 թ մայիսը։ Քանակական  հարցմանը  մասնակցել են  600 ուսուցիչ, իսկ  որակական հարցմանը՝ 34,  որից 17-ը  նախկին ուսուցիչներ են եղել:  Փաստաբան Գուրգեն Թորոսյանը շեշտեց, որ ուսուցիչների  ընտրությունը եղել է վիճակահանությամբ: «Դպրոցի տնօրեններից պահանջվել է  ուսուցիչների համապատասխան ցուցակ, որոշակի մեխանիզմների միջոցով ընտրվել է պատահականության սկզբունքով, թե որ ուսուցիչը պիտի լինի»: Կրթական ոլորտում աշխատանքի իրավունքների խախտման դեպքերից մեկը  վերաբերում է աշխատանքային պայմանագրերին: Աշխատանքային պայմանագիր պետք է կնքվի որոշակի՞, թե՞ անորոշ ժամկետով: «Ընդհանուր աշխատողների մեկ երրորդի հետ, որը 36%  է  կազմում, ըստ ուսումնասիրության արդյունքների, աշխատանքային պայմանագիրը կնքված է որոշակի ժամկետով, տվյալ պարագայում՝ 1 տարի, եղել է նաև 1-5 տարի, որը օրենսդրության պահանջների խախտում է համարվում»: Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն էլ նշեց,  որ նման հետազոտությունները կարևոր են կրթական ոլորտի համար: «Նոր ձևավորվող կառավարությունը և Կրթության նախարարությունը իրեն հիմք դարձնի այս զեկույցի փաստերը և բոլոր այն իրավական դաշտը, որոնցով կարգավորվում է ուսուցչի աշխատաժամանակը, արտաժամյա աշխատանքը, շաբաթօրյակը, դասղեկությունը, թեմատիկ գրավորներերի համար վճարը, այդ բոլորի վերաբերյալ իրավական փաստաթղթերը պիտի վերանայվեն և օրենքում լինեն ճիշտ փոփոխություններ»:  Ըստ հետազոտության՝ աշխատանքի ընդունվելու համար մրցույթների կարգի խախտումներ են եղել: Ուսուցիչների մի մասը նշել է, որ երբեմն իրենց կատարած աշխատանքները չեն համապատասխանում  պայմանագրով նախատեսվածին։ Այդպիսիք են համարվել  նախկին իշխանության օրոք ցույցերին մասնակցությունը, կուսակցության համար ձայներ հավաքելը, դպրոցի մաքրությամբ զբաղվելը և այլ գործառույթներ: Որոշ տնօրեններ ու փոխտնօրեններ էլ ստանձնել են դասարանների դասղեկություն, բայց իրենց գործառույթները բարդել են մյուս ուսուցիչների վրա: