A
A
Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը Տալլինում գրավեց 4-րդ տեղը
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում տեղի ունեցած «Tallinn Trophy 2018» գեղասահքի ամենամյա միջազգային մրցաշարում Հայաստանի գեղասահքի հավաքականի մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը պարտադիր եւ ազատ ծրագրերի արդյունքում զբաղեցրել է 4-րդ տեղը: ԱՅդ մասին հայտնում է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Կանանց մենասահքում հանդես եկած Անաստասիա Գալուստյանը ընդհանուր հաշվարկով գրավել է 9-րդ հորիզոնականը: Էստոնիայի մայրաքաղաքում այսօր ելույթ է ունենալու 2009թ ծնված պատանի գեղասահորդները: Հայաստանից հանդես կգա Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի սան Լիանա Ֆանարջանը: https://www.youtube.com/watch?v=G1Qe90ElRqY&fbclid=IwAR2Lo1AIB5jN8qkCZBLJCfX-K7aFAg66SpXfpLqoj83cv_mz_7oVkJA1Y2o