Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեմպիոնների լիգա. «ՊՍԺ»-ն խառնեց «Լիվերպուլի» խաղաքարտերը

Սպորտ
a1liga-2911

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան խմբային փուլի 5-րդ տուրի վերջին ութ հանդիպումները: A խմբում «Աթլետիկոն» ու Դորտմունդի «Բորուսիան» վաստակելով հերթական միավորները եւ  ժամանակից շուտ մտան փլեյ-օֆֆ: B խմբում առաջին տեղը վստահորեն զբաղեցրեց «Բարսելոնան»: Երկրորդ տեղի համար պայքար կմղեն «Տոտենհեմն» ու «Ինտերը», որոնք իրենց ակտիվում ունեն 7-ական միավոր: C խմբում բավական խառը իրավիճակ է ստեղծվել: «ՊՍԺ»-ն հաթթելով  «Լիվերպուլին», վաստակեց 8 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական: Աղյուսակը 9 միավորով գլխավորում է «Նապոլին»: Լիվերպուլցիներն ունեն 6 միավոր: D խմբում գերմանական «Շալկե-04»-ը չնայած պարտությունը կրեց «Պորտոյից», սակայն վերջինիս հետ միասին մտավ փլեյ-օֆֆ: «Գալաթասարայը» եւ «Լոկոմոտիվը» կպայքարեն Եվրոպայի լիգայի միակ ուղեգրի համար:   Չեմպիոնների լիգա 5-րդ տուր 28 նոյեմբերի A խումբ «Աթլետիկո» (Իսպանիա) - «Մոնակո» (Ֆրանսիա)՝ 2:0 Գոլերը՝ Կոկե՝ 2, Գրիզման՝ 24: «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա) - «Բրյուգե» (Բելգիա)՝ 0:0   B խումբ «Տոտենհեմ» (Անգլիա) - «Ինտեր» (Իտալիա)՝ 1:0 Գոլը՝ Էրիկսեն՝ 80: ՊՍՎ (Հոլանդիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 1:2 Գոլերը՝ Դե Յոնգ՝ 83 – Մեսի՝ 61, Պիկե՝ 70:   C խումբ «Նապոլի» (Իտալիա) - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)՝ 3:1 Գոլերը՝ Համշիկ՝ 11, Մերտենս՝ 33, 52 – Էլ Ֆարդու Բեն՝ 57: «ՊՍԺ» (Ֆրանսիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 2:1 Գոլերը՝ Բերնատ՝ 13, Նեյմար՝ 37 – Միլներ՝ 45+1 (11մ):   D խումբ «Լոկոմոտիվ» (Ռուսաստան) - «Գալաթասարայ» (Թուրքիա)՝ 2:0 Գոլերը՝ Դոնկ՝ 43 (ինքնագոլ), Իգնատև՝ 54: «Պորտո» (Պորտուգալիա) - «Շալկե-04» (Գերմանիա)՝ 3:1 Գոլերը՝ Միլիտաո՝ 52, Կորոնա՝ 55, Մարեգա՝ 90+4 – Բենտալեբ՝ 89 (11մ):