ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում ավարտվեց 3-րդ խաղաշրջանը
Այսօր տեղի ունեցան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրը: Մրցաշարի առաջատար «Ալաշկերտը» Վանաձորում ոչ-ոքի խաղաց «Լոռի ՖԱ»-ի հետ՝ 1:1, ընդ որում առաջինը գոլ խփել էին դաշտի տերերը: Ալաշկերտցիները վաստակեցին 33 միավոր եւ էլ ավելի առաջ պոկվեցին իրենց հետապնդողներից, քանի որ 2-րդ տեղում գտնվող «Փյունիկն» այս տուրում ազատ էր խաղերից, իսկ երրորդ հորիզոնականում գտնվող «Բանանցը» սեփական դաշտում 0:3 հաշվով պարտվեց «Արարատ-Արմենիային»: Կարեւոր հաղթանակ տարան նաեւ առաջատար հնգյակին հետապնդող «Շիրակն» ու «Գանձասր-Կապանը»: Գյումրեցիները հյուրընկալվելիս 1:0 հաշվով առավելության հասան «Արցախ ՖԱ»-ի նկատմամբ, իսկ կապանյան ակումբն արտագնա խաղում 2:0 հաշվով վստահ հաղթեց առաջնության ընդգծված հետնապահ «Արարատին»: Այդպիսով, ավարտվեց առաջնության երկրորդ խաղաշրջանը: Մրցաշարային աղյուսակն այժմ այսպիսի տեսք ունի:
- «Ալաշկերտ» 16 33
- «Փյունիկ» 16 27
- «Բանանց» 16 26
- «Լոռի ՖԱ» 16 25
- «Արարատ-Արեմնիա» 16 23
- «Շիրակ» 16 22
- «Գանձասար-Կապան» 16 19
- «Արցախ ՖԱ» 16 12
- «Արարատ» 16 10