A
A
Անաստասիա Գալուստյանը եւ Սլավիկ Հայրապետյանը կմրցեն Տալինի մրցանակի համար
Հայաստանի գեղասահքի հավաքականի մենասահորդներ Անաստասիա Գալուստյանը եւ Սլավիկ Հայրապետյանը մեկնել են Էստոնիա, որտեղ մասնակցելու են «Tallinn Trophy 2018» գեղասահքի ամենամյա միջազգային մրցաշարին: Այդ մասին հայտնում է Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցի ֆեյսբուքյան էջը: Այսօր մեր մարզիկները հանդես կգան կարճ ծրագրերով, իսկ վաղը՝ ազատ ծրագրերով: Անաստասիա Գալուստյանն ու Սլավիկ Հայրապետյանը այժմ նախապատրաստվում են 2019թ Եվրոպայի առաջնությանը, որը կայանալու է հունվարի 21-27-ին, Մինսկում: