Չեմպիոնների լիգա. Հրաշալի յոթնյակը՝ «Ռեալ», «Ռոմա», «Յուվենթուս» …
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում կայացան խմբային փուլի 5-րդ տուրի առաջին ութ հանդիպումները: Այդ խաղերից հետո միանգամից հայտնի դարձան յոթ ակումբներ, որոնք ժամանակից շուտ լուծեցին իրենց առջեւ դրված խնդիրը եւ մտան փլեյ-օֆֆ: Դրանք են «Բավարիան», «Այաքսը», «Մանչեսթեր Սիթին», «Ռեալը», «Ռոման», «Յուվենթուսը» եւ «Մանչեսթեր Յունայթեդը»: Անհայտ է մնացել միայն F խմբի երկրորդ ուղեգրի տերը: Այն իրար հետ խաղում կվիճարկեն «Շախտյորն» ու «Լիոնը»: Այսօր տեղի կունենա 5-րդ տուրի մնացած ութ հանդիպումները: Չեմպիոնների լիգա 5-րդ տուր E խումբ ԱԵԿ (Հունաստան) - «Այաքս» (Հոլանդիա)՝ 0:2 Գոլերը՝ Տադիչ՝ 68 (11մ), 72: «Բավարիա» (Գերմանիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 5:1 Գոլերը՝ Ռոբեն՝ 13, 30, Լևանդովսկի՝ 36, 51, Ռիբերի՝ 76 – Ֆերնանդես՝ 46: F խումբ «Հոֆենհայմ» (Գերմանիա) - «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 2:3 Գոլերը՝ Կրամարիչ՝ 17, Ցուբեր՝ 40 – Իսմաիլի՝ 14, Տայսոն՝ 15, 90+2: «Լիոն» (Ֆրանսիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 2:2 Գոլերը՝ Կորնե՝ 55, 81 – Լապորտ՝ 62, Ագուերո՝ 83: G խումբ ԲԿՄԱ (Ռուսաստան) – «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա)՝ 1:2 Գոլերը՝ Վլաշիչ՝ 10 (11մ) – Պրոխազկա՝ 56, Գեյդա՝ 81: «Ռոմա» (Իտալիա) - «Ռեալ» (Իսպանիա) 0:2 Գոլերը՝ Բեյլ՝ 47, Լուկաս՝ 59: H խումբ «Յուվենթուս» (Իտալիա) - «Վալենսիա» (Իսպանիա)՝ 1:0 Գոլը՝ Մանջուկիչ՝ 59: «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)՝ 1:0 Գոլը՝ Ֆելաինի՝ 90+1: