ՀՔԿ վարույթ է ընդունվել առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքով գործը
ՀՀ քննչական կոմիտեն վարույթ է ընդունել առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ ՀՔԾ վարույթում հարուցված քրեական գործը: ՀՀ ՀՔԾ վարույթում՝պաշտոնատար անձանց կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով բացահայտվել է առերևույթ հանցագործության դեպք՝ նկարագրված դեպքերի հետ չառնչվող այլ դեպք: Մասնավորապես` տվյալներ են ձեռք բերվել՝ քաղաքացու կողմից շորթմամբ առանձնապես խոշոր չափերով առերևույթ հափշտակություն կատարելու վերաբերյալ: Փաստի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե և ընդունվել Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանման վարույթ: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին