Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բոբի Մուրը՝ Մեծ Բրիտանիայի բոլոր ժամանակների լավագույն մարզիկ

Սպորտ
sport-britania-27.11.

Մեծ Բրիտանիայի բոլոր ժամանակների լավագույն մարզիկ ճանաչվել է լեգենդար ֆուտբոլիստ Բոբի Մուրը: Այդ մասին հայտնում է BBC հեռուստաընկերությունը: Վերջինիս կողմից կազմակերպված հարցմանը մասնակցել են 11000 մարզասեր: Բոլորից շատ ձայներ ստացել է Անգլիայի հավաքականի նախկին ավագ, 1966թ աշխարհի չեմպիոն Բոբի Մուրը, որը մահացել է 51 տարեկան հասակում, 1993 թվականին: Երկրորդ տեղը զբաղեցրել է հայտնի թենիսիստ, ազգությամբ շոտլանդացի Էնդի Մարեյը, որն աշխարհի միակ թենիսիստն է, որ երկու անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն: Երրորդ հորիզոնականում հայտնվել է անվանի ավտոարշավորդ, Ֆորմուլա 1-ի հնգակի աշխարհի չեմպիոն Լուիս Համիլտոնը: Մեծ Բրիտանիայի լավագույն մարզիկների շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին, Բիրմինգհեմում: Բոբի Մուրի մրցանակը կստանա նրա դուստրը՝ Ռոբերտա Մուրը: