Երևանի ավագանին հավանություն է տվել որոշման մի շարք նախագծերի
Նոյեմբերի 27-ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանին հավանություն է տվել Երևանի 2018 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ անկախ աուդիտ անցկացնելու նպատակով աուդիտորական ծառայություն ներգրավելու նախագծին: Աուդիտորական ծառայությունների ձեռքբերումն, ի դեպ, կիրականացվի գնումների գործընթացով՝ բաց մրցույթի կիրառմամբ: Օրակարգի մեկ այլ կետով հաստատվել է քաղաքապետարանի ընդլայնված հաստիքացուցակը, ինչը նպատակ ունի մեծացնել Երևանի քաղաքապետարանի ներքին աուդիտի բաժնի աշխատանքների արդյունավետությունը: Արթահերթ նիստում հավանություն է տրվել նաև Երևանի ավագանու անդամներին դրամական փոխհատուցում տրամադրելու մասին որոշման նախագծին: Երևանի բյուջեով ավագանու անդամների համար նախատեսված են ամսական գումարներ՝ նվազագույն աշխատավարձի չափով (55 000 դրամ): Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը կգումարվի դեկտեմբերի 25-ին: