Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արցախի» ֆուտբոլիստը հեռացել է թիմից

Սպորտ
sport-artsakh

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի նորեկ Երեւանի «Արցախ ՖԱ»-ի կիսապաշտպան Ակմալ Բախտիյարովը տեղափոխվել է ռուսական «Սոչի» թիմ: Ղազախստանցի ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում «Արցախի» կազմում անցկացրել է 15 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի հեղինակ: «Սոչի» թիմն այժմ հանդես է գալիս Ռուսաստանի ազգային լիգայում եւ պայքարում է Պրեմիեր լիգայի ուղեգրերի համար: Իսկ ահա «Արցախը» Հայաստանում արդեն ոչ մի բանի համար չի պայքարում. թիմը դուրս է մնացել գավաթի խաղարկությունից, իսկ առաջնությունում զբաղեցնում է 8-րդ տեղը՝ առաջատար «Ալաշկերտից» հետ մնալով 20 միավորով: