Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատի Հայաստանի Մ-16 հավաքականը կհանդիպի Պորտուգալիայի հետ

Սպորտ
a1chess-16

Թուրքիայում մեկնարկած շախմատի մինչեւ 16 տարեկանների Օլիմպիադայում Հայաստանի պատանեկան հավաքականն առայժմ գտնվում է առաջատարներին հետապնդողների թվում: Առաջին տուրում մեր թիմը 1,5:2,5 հաշվով պարտվեց Շվեյցարիային: Այդ սայթաքումից հետո Հայաստանի ընտրանին նախ 3,5:0,5 հաշվով ջախջախեց Ղրղըզստանի թիմին, իսկ 3-րդ տուրում առավելության հասավ Դանիայի նկատմամբ՝ 2,5:1,5: Մեր ընտրանին վաստակել է 4 միավոր եւ առայժմ բաժանում է 8-20-րդ տեղերը: Աղյուսակը գլխավորում են չորս երկրներ՝ Ուզբեկստանը, ԱՄՆ-ն, Հնդկաստանը եւ Բելառուսը, որոնք տարել են երեքական հաղթանակ եւ ունեն 6-ական միավոր: Այսօր նախատեսված 4-րդ տուրում Հայաստանի պատանեկան հավաքականը կհանդիպի Պորտուգալիայի հետ, որը հաղթել է Ադրբեջանին ու Իսրայելին, պարտվել՝ ԱՄՆ-ին: