Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատի աշխարհի չեմպիոնը կորոշվի թայ-բրեյքում

Սպորտ
a1chess-world-final-26.11.

Լոնդոնում տեղի ունեցող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Մագնուս Կարլսեն – Ֆաբիանո Կարուանա մրցամարտում այսօր կայացավ վերջին՝ 12-րդ դասական պարտիան: Սևերով հանդես եկող աշխարհի չեմպիոնը սկզբնախաղում չնայած դիրքային առավելություն ստացավ, սակայն հետագայում չդիմեց ռիսկի եւ 31-րդ քայլից հետո հաշտություն կնքեց: Այդպիսով, կայացած բոլոր 12 պարտիաներն էլ ավարտվեցին ոչ-ոքի: Մրցամարտի կանոնակարգով հավասար հաշվի դեպքում հաղթողը պետք է որոշվի թայ-բրեյքում: Այն կկայանա նոյեմբերի 28-ին: Կողմերը նախ կանցկացնեն արագ շախմատի 4 պարտիա: Ոչ-ոքիի դեպքում նրանք արդեն կմրցեն կայծակնային շախմատում՝ 2+2+2 սկզբունքով: Հավասարության դեպքում հաղթողը կորոշվի արմագեդոնում: