Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գաբրիել Ղազարյանը պահանջել է չզբաղվել քարոզչական աշխատանքներով

Պաշտոնական
sport-ministr

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն այսօր հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող մարզադպրոցների եւ քոլեջների տնօրենների հետ: Ինչպես հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ժամանակ նա տնօրեններին հորդորել եւ պահանջել է աշխատանքային ժամերին չզբաղվել ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին առնչվող որեւէ գործողությամբ եւ իրենց ղեկավարած հիմնարկներում բացառել քարոզչական աշխատանքները: Հակառակ դեպքում կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: