Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քարոզարշավի սկիզբը՝ մանդարիններով (տեսանյութ)

Քաղաքականություն
Mandarin

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը քարոզարշավը սկսեց քայլերթով, որի ընթացքում կուսակցության անդամներն ու համակիրները անցորդներին մանդարիններ էին հյուրասիրում: Կուսակցության համամասնական ցուցակի չորրորդ համար Արեգ Թադևոսյանի խոսքով՝ ակցիան խորհրդանշական է. «Դա խորքային իմաստ ունի, առաջինը թարմությունն է, մեր կարծիքով մենք այն ուժն ենք, որը թարմություն է բերում քաղաքական դաշտում, երկրորդը, եթե բացենք մանդարինը, կտեսնենք, որ ինքը միասնականության, հավասարար բաշխման և արդարության սիմվոլ է»: Ըստ նրա սոցիալական արդարության խնդիրը ամենակարևորներից է, որը կուսակցությունը պետք է լուծի. Արեգ Թադևոսյանի գնահատմամբ՝ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի մեծացնեն իրենց շանսերը. «Ունենք լավ ներկայացուցչություն մարզերում, ունենք լավ թեկնածուներ և ծրագիր, մնացածը կախված է ընտրողներից»: