Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

34 սիրիահայ և իրաքահայ ուսանող կրթաթոշակ է ստացել

Պաշտոնական
toshak

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական Կլոր սեղան բարեգործական հիմնադրամը (ՀԿՍ) «Հալեպ» հայրենակացական բարեսիրական կազմակերպության («Հալեպ» ՀԿ) հետ համագործակցությամբ իրականացվող «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում կրթաթոշակներ տրամադրեց Սիրիայի և Իրաքի հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած 34 ուսանողի: Կրթաթոշակակիրներն ընտրվել էին հստակ ժամկետներով հայտարարված բաց մրցույթի միջոցով՝ գնահատելով նրանց ակադեմիական բարձր առաջադիմությունը, հասարակական ակտիվությունն ու անհերքելի սոցիալական կարիքը: