Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլի բարձրագույն խումբ. «Արարատը» հյուրընկալվելիս հաղթեց «Փյունիկին» (տեսանյութ)

Սպորտ
a1pyunik-ararat

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում կայացան 17-րդ տուրի վերջին երկու հանդիպումները: Նախ «Գանձասար-Կապանը» Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում ընդունեց «Լոռի ՖԱ»-ին եւ հաղթեց 2:0 հաշվով: Կապանցիների կազմում գոլի հեղինակ դարձան Մուսոնդան ու Միհրան Մանասյանը: Այս հաղթանակից հետո «Գանձասար-Կապանը» վաստակեց 16 միավոր եւ ամրապնդվեց 7-րդ հորիզոնականում: «Լոռի ՖԱ»-ն կրեց 5-րդ պարտությունը եւ այժմ 24 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: Օրվա երկրորդ խաղում մրցաշարի առաջատարներից մեկը՝ «Փյունիկը», Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց հետնապահ «Արարատին»: Հյուրերը 1:0 հաշվով հաղթանակ տարան: Հանդիպման 82-րդ րոպեին միակ գոլը խփեց Անդրանիկ Քոչարյանը: Չնայած հաղթանակին, «Արարատը» վաստակած 10 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը: Իսկ ահա «Փյունիկը» կրեց 5-րդ պարտությունը առաջնությունում եւ այժմ կորցրած միավորներով հետ է մնում «Ալաշկերտից» ու «Բանանցից»:   Առաջնության հաջորդ՝ 18-րդ տուրը, տեղի կունենա նոյեմբերի 28-ին: