A
A
Ուղիղ. «Բորնմութ» - «Արսենալ». Մխիթարյանը մեկնարկային կազմում է (տեսանյութ)
Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի շրջանակում Լոնդոնի «Արսենալը» այսօր արտագնա խաղում կհանդիպի «Բորնմութի» հետ:
Լոնդոնցիները ներկայումս 24 միավորով զբաղեցնում են 5-րդ տեղը, իսկ բորնմութցիները 20 միավորով 8-րդն են:
Թիմերն արդեն հրապարակել են կազմերը: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել է «Արսենալի» մեկնարկային կազմում:
«Բորնմութ» - «Արսենալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 17:30-ին: Ֆուտբոլասերներն այն կարող են դիտել հետեւել ստորև: