Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեկտեմբերին Լոնդոնում շախմատի հայկական դեսանտ կիջեցվի

Սպորտ
sport-chess-armenia

2018 թվականի դեկտեմբեր ամսին Հայաստանի շախմատիստները կմասնակցեն հետեւյալ միջազգային մրցաշարերին: Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը՝ Լեւոն Արոնյանը դեկտեմբերի 11-17-ը կմասնակցի Լոնդոն Չեսս Կլասիկ հեղինակավոր մրցաշարին: Դրա շրջանակում անցկացվող ՖԻԴԵ Օփեն մրցումներում հանդես կգան Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը, կանանց հավաքականի անդամ Սիրանուշ Ղուկասյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Միրզոյանը: Դեկտեմբերի 2-9-ը Հռոմում կայանալիք միջազգային մրցաշարին կմասնակցեն գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը, Վահե Բաղդասարյանը եւ միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը: Նրանք այնուհետեւ կմեկնեն Իսպանիա եւ հանդես կգան Սիտջես քաղաքում կայանալիք հեղինակավոր մրցաշարում: Գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանը դեկտեմբերի 7-17-ը կմասնակցի Չելյաբինսկում կայանալիք շրջանային միջազգային մրցաշարին: Հայաստանի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը դեկտեմբերի 26-30-ը Ցյուրիխում կմասնակցի Վեյնախտ Օփենին: Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը դեկտեմբերի 27-31-ը հանդես կգան Իտալիայի Մոնտեբելո քաղաքում անցկացվող միջազգային ստուգատեսին: Հավելենք, որ այստեղ նշված են միայն մեծահասակների մրցաշարերը: Մասնավորապես, Հայաստանի պատանեկան հավաքականը Թուրքիայում մասնակցելու է շախմատի Մ-16 օլիմպիադային: