Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ է ավելացվել սպորտի ֆինանսավորումը

Սպորտ Պաշտոնական
sport-naxarar-23.11.

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր ամփոփեց անցած տարվա արդյունքները եւ ներակայացրեց գալիք ծրագրերը: «2018 թվականին մեր մարզիկները արդեն նվաճել են 173 մեդալ: Դրանց թիվը կարող է ավելանալ, քանի որ դեռ չորս մարզաձեւերի ներկայացուցիչները պետք է մասնակցեն պաշտոնական մրցաշարերի: Գալիք տարին անչափ կարեւոր է մեր մարզիկների համար, քանի որ նրանք պայքարելու են 2020թ. օլիմպիական խաղերի ուղեգրերի համար: Միաժամանակ, 2019թ. կայանալու են Եվրոպական 2-րդ խաղերը, որտեղ 10 մարզաձեւերում նույնպես վիճարկվելու են օլիմպիական ուղեգրեր: Ինչ վերաբերում է մասսայական սպորտին, ապա մենք ցանկանում ենք փոխել ուղղվածությունը, որպեսզի մեր ազգաբնակչությունը մեծ հաճույքով ընդգրկվի առողջ ապրելակերպին՝ մարդկանց շահագռգռելու միջոցով», - ասաց Գաբրիել Ղազարյանը: Այն, թե նախարարությունն ինչպես է պատրաստվում շահագռգռել մարդկանց առողջ ապրելակերպի համար, նախարարը կոնկրետ ոչինչ չնշեց, սակայն հավաստիացրեց,  որ նախարարության մասնագետներն այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում: Իսկ ահա մարզական ֆեդերացիաները 2019 թվականին ֆինանսական ավելի մեծ աջակցություն են ստանալու պետությունից, քանի որ տարին նախաօլիմպիական է, եւ ծախսերն ավելանալու են: Խոսելով տարվա 10 լավագույն մարզիկների ընտրության մասին, Գաբրիել Ղազարյանն ասաց, որ այս տարի լրագրողներից եւ մարզասերներից բացի հարցմանը մասնակցելու են նաեւ ազգային հավաքականների գլխավոր մարզիչները, բացի այդ մարզիկները ոչ մի միավոր չեն ստանալու եւ չեն բաշխվելու ըստ տեղերի։