Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարություն Մերդինյանն առաջինն է նախնական փուլից հետո

Սպորտ
a1gimnastika-23.11.

Հայաստանի մարմնամարզիկները հաջող սկսեցին ելույթները Գերմանիայի Կոտբուս քաղաքում մեկնարկած սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում: Մեր փորձառու մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը նժույգթափի նախնական մրցումներում ցույց տվեց 14.999 արդյունք եւ գրավեց առաջին տեղը: Նա մտավ եզրափակիչ փուլ, որը կկայանա նոյեմբերի 24-ին: Նախնական փուլը հաղթահարեց նաեւ Արթուր Թովմասյանը, որը օղակների մրցաշարում գրավեց 5-րդ տեղը եւ նույնպես մտավ եզրափակիչ: Մեր մյուս երկու մասնակիցներն առայժմ համեստ արդյունքներ են գրանցել: Վահագն Դավթյանը օղակների մրցումներում տեղ զբաղեցրեց առաջին 10-յակի վերջին հորիզոնականում, իսկ Արթուր Դավթյանը ազատ վարժությունում բավարարվեց 14-րդ տեղով: Այսօր վերջինս իր ուժերը կփորձի հենացատկի, պտտաձողի եւ զուգափայտի որակավորման փուլում: Հավելենք, որ աշխարհի գավաթի այս փուլը 2020թ օլիմպիական խաղերի առաջին վարկանիշային մրցաշարն է: