Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զլատան Իբրահիմովիչը «Միլանում» կվաստակի 3 միլիոն եվրո (տեսանյութ)

Սպորտ
a1ibrahimovic-22.11.

Ամերիկյան ՄԼՍ-ում հանդես եկող «Լոս Անջելես Գալաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ելույթները կշարունակի Իտալիա Ա սերիայում: Ինչպես նշում են իտալական ԶԼՄ-ները, ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան արդեն համաձայնության է եկել «Միլանի» հետ եւ 37-ամյա շվեդ հարձակվողը շուտով կհամալրի «կարմրասեւերի» շարքերը: Նախնական պայմանագիրը նախատեսված է մինչեւ մրցաշրջանի ավարտը: Եթե «Միլանը» դառնա Չեմպիոնների լիգայի մասնակից, ապա պայմանագիրը կերկարաձգվի եւս մեկ տարով: La Gazzetta dello Sport-ը նշում է, որ Զլատան Իբրահիմովիչը «Միլանում» 6 ամսվա ընթացքում վաստակելու է 3 միլիոն եվրո, այլ ոչ թե նախապես նշված 2,2 միլիոն: