Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանաձոր քաղաքում այրվում են հանգարներ

Պաշտոնական
hrdeh-3

Նոյեմբերի 22-ին, ժամը 16:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում այրվում են հանգարներ (պահեստներ): Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ 2000 քմ տարածքում այրվում են կուտակած փայտանյութ, քարածուխ և մեկ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենա. տուժածներ չկան: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: