Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը երկու հաղթանակ է տոնել

Սպորտ
a1chess-senior-20.11.

Սլովենիայի Բլեդ քաղաքում մեկնարկած շախմատի վետերանների աշխարհի 28-րդ առաջնությունում հաջող է սկսել ելույթները Հայաստանի միակ ներկայացուցիչ Կարեն Մովսիսյանը: Մեր գրոսմայստերը 50-ից բարձր տարիք ունեցող շախմատիստների մրցաշարում երկու տուրից հետո վաստակել է 2 միավոր եւ ընթանում է առաջատարների խմբում: Նա նախ հաղթել է մեքսիկացի Անդրես Էրնանդեսին, ապա գերմանացի Ալի Հաբիբիին: Երրորդ տուրում Կարեն Մովսիսյանը կհանդիպի կանադացի Էդվարդ Պոպերի հետ: Հավելենք, որ այս առաջնությանը մասնակցում են 41 երկրների 106 շախմատիստ, որոնցից 10 գրոսմայստեր են: Ամենաբարձր վարկանիշ ունի Վրաստանի ներկայացուցիչ Զուրաբ Ստուրուան, որի հետո գալիս է մեր շախմատիստը: Առաջնությունը կավարտվի նոյեմբերի 29-ին: