Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուկրաինական «ծնունդ» Վանաձորում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մարզեր
Z_ec-GjONZc

Հայաստանում գործող երկու ուկրաինական համույթները ելույթ են ունենում Վանաձորում։ Տեղի «Վերբիչենկա» երգչախումբը տոնում է հիմնադրման 20-ամյակը: Նրանց շնորհավորելու է եկել Երևանում գործող «Դնիպրո» համույթը՝ հատուկ ծրագրով։ «Վերբիչենկա» երգչախմբին շնորհավորելու էին եկել Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Պետրո Լիտվինը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և այլ պաշտոնատար անձինք: Ուկրաինական մշակույթը Հայաստանում ներկայացնելու համար «Վերբիչենկա» երգչախմբի անդամները ստացան պատվոգրեր Ուկրաինայի դեսպանատան կողմից: Լոռու մարզպետն էլ շնորհավորեց շնորհակալություն հայտնեց նրանց՝ Վանաձորում ակտիվ մշակութային ծրագրեր իրականացնելու համար: