Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԸՀՆ-ն 48 ժամ ժամանակ է տվել

Պաշտոնական

Այսօր գումարած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ 48 ժամ ժամանակ է տրվել 2018թ. դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի ընտրություններում առաջադրված «Սասնա Ծռեր» համահայկական, «Օրինաց Երկիր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին գրանցման համար ներակայացրած փաստաթղթերի անճշտությունները վերացնելու համար: Անճշտությունները վերացնելու համար վերջնաժամկետ է սահմանվել 2018թ. նոյեմբերի 19-ը՝ ժամը 16.00-ն: Նիստի ավարտին Կենտրոնական ընտրական հանձնաժողովն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԱԺ արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ներկայացուցիչների հետ: Հանդիպման մասնակիցները քննարկել են ընտրություններին առնչվող կազմակերպչական բնույթի մի շարք հարցեր: Կուսակցությունների, դաշինքների ներկայացուցիչների համար պարզաբանվել են նախընտրական քարոզչության կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող ընտրական օրենսդրության կանոնակարգումները, ինչպես նաև հանրային իրազեկման աշխատանքների կազմակերպման սկզբունքները:                                                                                                                                                         Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը նմանատիպ աշխատանքային հանդիպումները դարձնել շարունակական: ԿԸՀ մամուլի ծառայություն