Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողներն անհանգստանում են, որ նրան կարող են խոշտանգել. ՄԻՊ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Arman-MiIP

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը արտահերթ զեկույց է հրապարակել ադրբեջանական գնդակոծությունների առնչությամբ Տավուշի մարզի Կոթի, Բաղանիս, Վազաշեն, Ոսկեվան և Այգեհովիտ գյուղերում կատարված փաստահավաք  աշխատանքների վերաբերյալ: Զեկույցն արվել է սեպտեմբեր ամսին կատարված գնդակոծությունների վերաբերյալ: Արման Թաթոյանը նշեց, որ զեկույցն արվել է մամուլի հրապարակումների, պաշտոնական հաղորդագրությունների և ՄԻՊ գրասենյակին ուղղված ահազանգերի հիման վրա: «Փաստահավաք աշխատանքները կատարվել են տեղի բնակիչների հետ զրույցներ ունենալուց հետո: Աշխատանքները կատարվել են երեխաների, կանանց, հաշմանդամների, տարեց մարդկանց իրավունքները հաշվի առնելով»:  Ըստ Թաթոյանի, գնդակոծությունները առավել շատ տեղի են ունենում  այն ժամերին, երբ մարդիկ ակտիվ են: Կրակոցներ են արձակվել մանկապարտեզների, դպոցների ուղղությամբ: «Կոթի գյուղում գնդակոծություններ են տեղի ունեցել սեպտեմբերի 2, 4, 5, 15, 16 և 29-ին: Կոթիում գնդակոծվել են  մեքենաները, մշակույթի տունը»: Բաղանիսում անձամբ է եղել Արման Թաթոյանը: Ըստ նրա, կրակոցներ եղել են դպրոցի վրա, ինչի հետևանքով վնասվել է դպրոցի տանիքը:  ՄԻՊ-ը նշեց, որ զեկույցը ներկայացվելուն է Ազգային ժողով և Արտգործնախարարություն: Մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձավ նաև Ադրբեջանում գերեվարված Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանին: Նա  նշեց, որ իրեն բազմիցս  դիմել են  Կարեն Ղազարյանի ազգականները: «Նրա ծնողները  անհանգստանում են, որ Կարեն Ղազարյանին կարող են խոշտանգել, հաշվի առնելով նախորդ փորձերը»: Թեև Կարեն Ղազարյանին Ադրբեջանը ներկայացնում է որպես դիվերսանտի, այնուամենայնիվ ՄԻՊ-ը դիմել է միջազգային կառույցներին, նշելով, որ նա քաղացիական անձ է,  երբևէ չի ծառայել բանակում և հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի:  Կարեն Ղազարյանի ծնողները նշել են նաև, որ բավարար տեղեկություններ չունեն իրենց որդու մասին, այդ իսկ պատճառով Արման Թաթոյանը դիմել է Եվրոպայի խորհուրդի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարին: Այժմ սպասում են կառույցների արձագանքին: ՄԻՊ-ը խոսեց նաև «Հ2»  հեռուստաընկերության սեփականատիրոջ՝ Սամվել Մայրապետյանի մասին : Նա նշեց, որ մոտ 10 օր առաջ հանդիպել է նրա հետ: Հանդիպումից հետո ՄԻՊ-ի գրասենյակը պարզաբնում է պաահանջել իրավապահ մարմիններից, նրա կալանքի հիմքերի և առողջական խնդիրների  վերաբերյալ: Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: ՄԻՊ-ի գրասենյակը  հետևում է նախընտրական պրոցեսներին: Արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հաջորդ շաբաթ կսկսի իր հիմնական գործունեությունը:  «Մենք ամբողջ քարոզարշավի ժամանակ ուշադրություն ենք դարձնելու լրագրողների, դիտորդների իրավունքների  պաշտպանությանը: Նաև հետևողական ենք լինելու, որպեսզի կրթական համակարգը չներգրավվի ընտրականք պրոցեսներին»: