Մոսկվայի «Արարատը» վերսկսում է գործունեությունը
Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի ողջ բազնետոմսերը ձեռք է բերել ֆուտբոլային գործակալ Վալերի Հովհաննիսյանի ընտանիքը: Այդ մասին հայտնում է 360tv հեռուստաընկերությունը: Ակումբը հիմնադրվել է 2016 թվականին, Մոսկվայի հայկական երիտասարդական միության աջակցությամբ: Երկու տարվա ընթացքում թիմը հաղթել է Ռուսաստանի պրոֆեսիոնալ լիգայի «Կենտրոն» գոտում եւ իրավունք ստացել մասնակցելու Ֆուտբոլի ազգային լիգայում: Սակայն, ակումբի նոր տերերը հրաժարվել են, իսկ ֆուտբոլիստների մեծ մասը տեղափոխել է Հայաստան, որտեղ ստեղծվել է նոր ֆուտբոլային ակումբ՝ «Արարատ-Արմենիան»: Վերջինս այժմ հանդես է գալիս Հայաստանի բարձրագույն խմբում: Ինչպես նշել է Վալերի Հովհաննիսյանը, հայկական ակումբը իրավաբանորեն ոչ մի կապ չունի Մոսկվայի «Արարատի» հետ: Վերաբացված թիմը նոյեմբերի 18-ին ընկերական հանդիպում է անցկացնելու «Դոլգոպրուդնիի» հետ: Եկող տարվանից հայկական ծագում ունեցող ակումբը մտադիր է հանդես գալ ՌՊԼ-ի ֆուտբոլային գոտիներից մեկում: