Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազգերի լիգա. Իսպանիայի ճակատագիրը գտնվում է Անգլիայի եւ Խորվաթիայի ձեռքում

Սպորտ
a1azgeri-liga

ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայում կայացել են նախավերջին՝ 5-րդ տուրի առաջին հանդիպումները: Կենտրանական խաղում աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիան իր հարկի տակ ընդունեց որ միայն խմբի, այլեւ ողջ մրցաշարի ֆավորիտներից մեկին՝ Իսպանիային: Հանդիպումը կարեւոր նշանակություն ուներ կողմերի համար, քանի որ եթե խորվաթները պարտվում ին, ապա դուրս էին մնում պայքարից, իսկ իսպանացիները մտում էին եզրափակիչ փուլ: Ոչ-ոքին ձեռք չէր տալիս ոչ մեկին, քանի որ այդ դեպքում ֆավորիտ էր դառնում խմբի երրորդ մասնակիցը՝ Անգլիան: Իսկ եթե Խորվաթիան հաղթանակ էր տանում, ապա այն եւ Անգլիան վաստակում էին 4-ական միավոր եւ երկուսն էլ լավ շանս էին ստանում շրջանցելու 6 միավոր ունեցող, բայց արդեն խաղերն ավարտած Իսպանիայից: Աշխարհի փոխչեմպիոնները դրսեւորելով կամային բարձր հատկանիշներ, կարողացան 3:2 հաշվով հաղթել հզոր մրցակցին եւ պահպանել պայքարը շարունակելու միակ շանսը, ընդ որում նրանք վճռորոշ գոլը խփեցին մրցավարի ավելացված ժամանակի 3-րդ րոպեին: Այդպիսով, այս խմբում ուղեգրի հարցը կորոշվի վերջին՝ Անգլիա – Խորվաթիա խաղում, որը կայանալու է նոյեմբերի 18-ին: Ոչ-ոքիի դեպքում առաջին տեղը կզբաղեցնի Իսպանիան, իսկ ահա կողմերից մեկի հաղթանակի դեպքում եզրափակիչ փուլ կմտնի հաջողության հասած հավաքականը: Իսկ ահա պարտվող թիմը մրցաշարի հաջորդ խաղարկությունում հանդես կգա B լիգայում: Այս տուրի մնացած հանդիպումների արդյունքները. A լիգա Բելգիա – Իսլանդիա՝ 2:0   B լիգա Ավստրիա – Բոսնիա և Հերցեգովինա՝ 0:0   C լիգա Հունգարիա – Էստոնիա՝ 2:0 Հունաստան – Ֆինլանդիա՝ 1:0   D լիգա Ղազախստան – Լատվիա՝ 1:1 Անդորա – Վրաստան՝ 1:1 Լյուքսեմբուրգ – Բելառուս՝ 0:2 Սան Մարինո – Մոլդովա՝ 0:1